18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Եգիպտոսի գաղտնիքները

Եգիպտոսը եղել է հին աշխարհի գիտական կենտրոններից մեկը: Անգամ ժամանակակիցքիմիկոսները չեն կարողանում պատրաստել այնպիսի մումիաներ, ինչպիսիք պատրաստում էինեգիպտացիները փարավոնների ժամանակ և դիակները զմռսելու գաղտնիքը մինչև հիմաբացահայտված չէ: Եգիպատացի քիմիկները պատրաստում էին այնպիսի ներկեր, որոնք 4000 տարիհետո էլ պահպանել են իրենց փայլը և որակը: Եգիպտոսում գտնվել է 20 մետր երկարությամբ միպապիրուս` մ.թ.ա. 1552 տարի առաջ պատրաստված: Ի՞նչ սոսնձով են ամրացված եղել դրաթերթիկները դեռևս բացահայտված չէ:

Եգիպտացիները շատ մեծ գիտելիքներ են ունեցել բժշկության վերաբերյալ: վերջերսհետազոտություններից բացահայտվեց, որ եգիպտացիները վիրահատություններ են կատարել ևփաստեր կան, որ պրոթեզավորել են ոտքի մատեր: Եգիպտացիները կարևոր էին համարումբժշկությունը և առողջապահությունը: Մարդիկ անրաժեշտության դեպքում ստանում էին բուժում:

Եգիպտացիների համար կարևոր են եղել կապիկները: Նրանք բաբու կապիկներին մարզում էին,որպեսզի մագլցեն ծառերի վրա և հավաքեն բերքը, բացի դրանից կապիկներին կապում էին արևիաստծու հետ, որովհետև բաբուները արևածագին բարձր ձայներ էին հանում:

Ասում են, որ եգիպտական բուրգերը կառուցվել են ոչ մարդկային ձեռքերով, ստեղծել ենալմոլորակայինները, կամ Ատլանտիդայի բնակչությունը: Բուրգերում են թաղված եգիպտականփարավոնները: Բուրգերը հսկվում են առեղծվածային պահապանների կողմից: Դամբարաններիցմեկը հսկում է արձանը, որի գլխին օձ է փաթաթված և այդ օձը խայթում է նրան ով մոտենում է:Հաջորդ դամբարանը հսկում է առեղծվածային ձայնը, որը դուրս է գալիս արձանի միջից: Այդ ձայնիցստանում են հոգեկան շեղումներ: Իսկ երրորդ բուրգը հսկում է գերբնական ուժով օժտված արձանը:Սակայն բուրգերի գաղտնիքները դեռ բացահայտված  չէ:
Հին Եգիպտոսում մարդիկ քնում էին քարերով լցված բարձերի վրա:
Առաջին հակաբիոտիկները ստեղծել են եգիպտացիները, որովհետև ինֆեկցիոն հիվանդությունները բուժում էին նեխած հացով, որից էլ առաջացել է պինիցիլինի ստեղծումը:
Եգիպտացիները մեկը մյուսի հետ  կապ էին հաստատում աղավնիների միջոցով:
Մենք գիտենք ,որ գինու նախնիները ֆրանսիացիններն են, բայց չգիտենք, որ առաջին գինու մառանը հաըտնաբերվել է Եգիպտոսում:
Առաջին կտակը աշխարհում գրվել է Եգիպտոսում:
Պեպի II փարավոնը վեց անգամ եղել է փարավոն և 94 տարեկան հասակում ավարտել է իր ղեկավարությունը: Այս փարավոնի կողքին միշտ  կանգնած են եղել մեղրով պատված ստրուկներ, դա արվել է այն պատճառով, որ ճանճերը շեղվեին իրենից:
Եգիպտացիները իրենց ծննդյան տոները երբեք չեն տոնել, բայց թէ ինչու չգիտենք:
Եգիպտացիները մումիֆիկացնելիս հանում էին բոլոր օրգանները, բացի սրտից, որովհետև նրանց կարծիքով հոգին այնտեղ է:
Հարուստ եգիպտացիները կեղծամ էին կրում, իսկ մինչև 12  տարեկան տղաները սափրում էին գլուխները  և ետևից թողնում էին երկար հյուս, որպեսզի ոջիլներից պաշպանվեին:

http://citrus.am/%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A5%D5%A3%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/

http://blognews.am/arm/news/118963/10-arextsvatsayin-past-hin-egiptosi-masin.html