26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեր ջոկատի առաջին օրը

Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն է։ Որոշեցինք, որ պետք է գնանք կրտսեր դպրոցներ
և պատմենք նրանց տարբեր հեքիաթներ։ Սկզբում, երբ դեռ դասասենյակում էինք, որոշեցինք, թե ով ինչ հեքիաթ է պատմելու։ Մեր ընտրած հեքիաթները սովորեցինք պատմել։ Սկզբում գնացինք Նոր դպրոցի 5 տարեկանների խումբ։ Պատմեցինք նրանց հեքիաթներ։ Վերջացնելուց հետո հարցրեցինք նրանց, թե ու՞մ ինչ հեքիաթ է դուր եկել։ Ամեն մեկը տարբեր կարծիք արտահայտեց։ Հետո գնացինք Գեղարվեստի առաջին դասարանցիների մոտ և նորից
հեքիաթներ պատմեցինք, հարցեր տվեցինք։ Բայց ամենակարևորն այն է, որ մեր պատմած հեքիաթներից այդ երեխաները շատ-շատ բաներ սովորեցին։ Եկանք Միջին դպրոց և շարունակեցինք մեր օրը։ Շատ հետաքրքիր և սովորեցնող օր ունեցանք։