24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շատ դժվար է Տոնածառ լինելը

Շատ դժվար է Տոնածառ լինելը: Տոնածառ լինելու ժամանակ դու չես կարող մայրիկիդ գրկել, քո տակ կան լիքը նվերներ, որոնք չես կարող բացել: Տոնածառ լինելը նաև լավ է, որ քեզ զարդարում են լիքը և փայլփլուն Նոր տարվա խաղալիքներով: Վատն այն է, որ դու այնտեղ ես լինելու մոտովորապես մեկ ամիս, հետո լինելու ես մութ և ցուրտ նկուղում: Հետո ես լինելու եմ նույն տեղում, որտեղ Առնոն ֆուտբոլ է խաղում, և հնարավոր է, որ նա իմ դեմքին հարվածի, բայց գնդակի լավն այն է, որ գնդակը փափուկ է: Երբ իմ շունը տանը պառկած անծանոթների վրա հաչում է, ես նրան չեմ լսի և հանգիստ կկանգնեմ և կտեսնեմ, թե ինչպես է իմ ընտանիքը ուտում Նոր տարվա ավանդական ուտելիքները:

Նյութը՝ Առնո  Բարզեգար-Նազարի բլոգից: