24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առաջին օրը Միջին դպրոցում

Պատմում են Միջին դպրոցի վեցերորդ դասարանցիները:

Պատասխանատուներ՝ Սուսան Սահակյան, Հասմիկ Թոփչյան

Մենք  առաջինը  առավոտյան  ընդհանուր  պարապմունք  անցկացրեցինք,  հետո  մեզ  բաժանեցին  ըստ  ղեկավարների  և  ուսումնասիրեցինք   ուստարվա պլանը,  հետո  գնացինք  ֆիզկուլտուրայի,  քանի  որ հեծանիվի  ուսուցիչը  չկար  մենք  գնացինք  ֆուտբոլի: Ֆուտբոլից  հետո  երկար  դասամիջոցն  էր.  մենք  նախաճաշեցինք, իսկ  հետո  գնացինք  տուն: Ինձ  շատ  դուր  եկան  մեր  ուսուցիչները և  առաջին  ուսումնական  օրը   Միջին  դպրոցում: — Համբարձում Մանջոյան

Մայր դպրոցում մեզ համար նոր դռներ բացվեցին: Մայր դպրոցը շատ մեծ ու գեղեցիկ վայր է: Ավելացան նոր ուղիներ : Ընտրության և Ֆիզկուլտուրայի ընտրության հնարավորությունն ավելի բազմազան է: Մայր դպրոցում դասարաններն էլ ավելի մեծ ու լուսավոր են: Մենք այսօր շատ հետաքրքիր օր անցկացրեցինք: — Սարգիս Մելիքյան, Հայկ Չագոյան

Այսօր մենք եկանք Միջին դպրոց: Այնտեղ մենք ծանոթացանք մայրենիի ուսուցչուհու՝ Հասմիկ Թոփչյանի հետ: Այնտեղ կային  գերմաներենի, վրացերենի և ֆրանսերենի ուսուսցչուհիներ, մենք նաև ընտրեցինք տնային առաջադրանքը և ֆիզկուլտուրայի, ընտրության առարկաները: Այդ ամենից հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի, այնտեղ մենք մրցեցինք երեք թիմով իրար դեմ և բարձրացանք դասարան դասամիջոցի: Վերջում էլ գրեցի այս տեքստը: — Էդգար Ստեփանյան

Այսօր ես ուսումնական պլանով առաջին անգամ գնացի Միջին դպրոց: Հրաշալի ընդհանուր պարապմունք արեցինք , ավագ դպրոցի սաներից մեկը կիթառ նվագեց: Դասարան բարձրանալուց հետո ծանոթացանք, ընտրեցինք մեր ընտրության գործունեությունը և ֆիզկուլտուրան: Հետո գնացինք ֆիզկուլտուրայի: Խաղացինք տարբեր խաղեր և քրտնած, բայց ուրախ վերադարձանք դասարան:
Իսկ դասարանում գրեցինք այն, ինչ-որ դուք հիմա կարդում եք: Տպավորությունները շատ հաճելի էին, ես անչափ ուրախ եմ, որ իմ կյանքում ևս մի մեծ քայլ արեցի և հասա Միջին դպրոց: — Արամ Խաչատրյան

Այսօր մենք գնացինք դպրոց ու ծանոթացանք ուսուցիչների հետ,  ծանոթացանք Միջին դպրոցի պայմաններին: Ավելացել էին ընտրությունները և մարմնամարզության ձևերը: Մենք ժամը տասնմեկին գնացինք բասկետբոլի և տպավորվեց հաղթանակը գերոցիում:

մենք երևի շատ ուժեղ էինք, դրա համար հաղթեցինք, հետ վերադարձանք և գրեցինք այս պատումը: — Սամվել Մազմանյան և ընկերներ