29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Մխիթար Սեբաստացին շատ էր սիրում կարդալ, երբ գիրքը սկսում էր կարդալ, կարող էր ամբողջ գիշեր չքնել, անգամ հաց չուտել: Գիրքը միայն չէր կարդում, նաև աշխատում էր գրքի վրա, առանձին տետրում նշումներ էր անում։ Անհասկանալի մասերը բացատրում էր այլ գրքերի միջոցով կամ հարցնում էր գիտնական անձանց:

Միշտ գրքով էր՝ թե՜ սենյակում, թե սենյակից դուրս. նրան հնարավոր չէր շեղել։ Գեղեցիկ և յուրօրինակ վկայությունները մտքում էր պահում կամ թղթիկների վրա  էր գրում։ Միշտ պատրաստ ուներ կարևոր նյութեր: