29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնին մասնակցեցինք նաև մենք՝սեբաստացիներս

Այսօր ընկեր Անուշի հետ պետք է մասնակցեինք «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնին, ծրագրում էկոֆիլմի դիտում էր, արագ հավաքվեցինք և ճանապարհվեցինք դեպի Էօն սրճարան, որտեղ պետք է  ֆիլմ դիտեինք անապատներում բնակվող նժույգների մասին:Մի փոքր շուտ տեղ հասանք , ուստի ժամանակ ունեինք զբոսնելու, վայելելու աշնանային Երևանը:

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, շատ նոր տեղեկություններ ստացա՝ իմացա, որ երբ անապատում անձրև է գալիս խոտերը մեկ գիշերվա մեջ աճում են մի քանի սանտիմետր, անապատում նույնիսկ մեկ կաթիլ ջուրը մեծ նշանակություն ունի,իսկ մենք  օգտագործում ենք այն առանց ափսոսանքի, չեմ կարողանում մոռանալ ծարավից ուժապառ լինող ձիերի հայացքը և նրանց ուրախությունը անձրևի ժամանակ, չէի պատկերացնում, որ կենդանիները այդքան ուրախություն են ապրում, երբ ձագուկ են ունենում, տեսնեիք ինչպես էին պաշտպանում իրենց փոքրիկներին թշնամիներից, պարզվում է անապատում բնակվում են նաև պինգվիններ, որոնք մեծ դժվարությամբ են դիմանում այդ պայմաններին, բնակվում են նաև շնագայլեր, որոնք ֆիլմի վատ հերոսներն էին, նրանք ուտում էի փոկերի ձագերին, (հա, իդեպ, անապատում նույնիսկ փոկեր կան) և գնում կաթով կերակրում խողովակի մեջ թաքցրած ձագերին, չմոռանամ նշել, որ ձագերը խողովակից դուրս չէին գալիս, մինչև մոր վերադարձը :Մի խոսքով , ինչքան պատմեմ, պատմելու բան կլինի, ֆիլմը շատ հավանեցի, այն   ինձ համար շատ մտորումների պատճառ դարձավ: