18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Oդ մաքրող փոշեկուլ

Փողոցի օդը մաքրելու համար նախատեսված աշխարհի առաջին փոշեկուլը ստեղծվել է Հոլանդիայում: Դա ութ մետր երկարությամբ խոշոր արդյունաբերական պողպատե զտիչ է, նա դրվում է շենքերի տանիքներին և աշխատում է որպես սովորական փոշեկուլ: Հսկայական փոշեկուլը հեռացնում է մթնոլորտում առկա փոքր և գերբարակ թունավոր (տոքսիկ) մասնիկները: Կյանքի համար վտանգավոր թունավոր (տոքսիկ) մասնիկներն օդում են հայտնվում փայտի և վառելանյութի այլ տեսակների արդունաբերական այրման ժամանակ: Թունավոր (տոքսիկ)  մասնիկները կարող են կոնցերագեն լինել:

Գերբարակ մասնիկները մթնոլորտում  են հայտնվում փոխադրամիջոցների և ինքնաթիռների պատճառով և կարող են անուղղելի վնաս հասցնել մարդուն:

Փոշեկուլը կարող է դեպի վեր մաքրել 300 մետրից 7 կմ բարձրություն շառավիղով: Իր զտիչից մեկ ժամում բաց է թողնում 800000մ3 օդ` զտելով 100% մանր և 95% գերդեսպերսիոն մասնիկներ: Օդը արդյունքում մաքրվում է:

http://klepa.ru/pervyj-v-mire-pylesos-dlja-ochistki-ulichnogo-vozduha