29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երբ սխալվում եմ…

Երբ սխալվում եմ…

Ես անում եմ տարբեր սխալներ, բայց և բոլորին արձագանքում եմ յուրովի: Կան սխալներ, որոնք ես կարողանում եմ շտկել: Երբ ես սխսլվում եմ, լինում են դեպքեր, որ չեմ կարողանում այն շտկել, բայց ես դա հասկանում եմ և  պորձում եմ մյուս անգամ չկրկնել: Սխալների վրա ես սովորում եմ և հասկանում եմ ավելի շատ բան կյանքից: Շատ երեխաներ կամ մեծեր, բայց հիմնականում երեխաներ խաղ խաղալուց, երբ մեկը սխալվում է, սկսում են քննադատել նրան կամ ծիծաղել: Իմ կարծիքով, այդպիսի մարդ չկա, որ կյանքում գոնե մեկ անգամ չսխալվի: Մարդ երբեք չպետք է ամաչի իր սխալներից, այլ շտկի այն և եթե չկարողանա ոչինչ դեռ այդքանով կյանքը չի ավարտվի: