19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կարագյոզյան վարժարանը կրթահամալիրում է

Հունիսի 25-ին Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի ուսուցիչների և սովորողների 33 հոգանոց խումբը ժամանեց Երևան՝ կրթահամալիրի հրավերով: Կրթական փոխանակումների կենտրոնում հունիսի 29-ին կայանալիք իրական ծիսական հարսանիքն է: Հյուրընկալության ծրագիրը հագեցած է ծիսական ավանդական երգ-պարի ուսուցումով, տեխնոլոգիական գործունեությամբ և ծեսին իրական մասնակցություն բերելու աշխատանքներով: Կարագյոզյան վարժարանի սաների հետ կրթական փոխանակումների արդյունքում նրանք հարսանիքին կներկայանան ազգային երգ-պարով, կներկայացնեն կտորներ իրենց ավանդական հարսանիքի ծեսից… Տոնական տրամադրությամբ գնում ենք Արա Գեղեցիկի և Շամիրամի (իրական կերպարներ) հունիսի 29-ի՝ իսկական հարսանիքին: