20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ընդհանուր պարապմունք 02-05.2018թ․

2-5.05.2018թ․

Ժամը՝ 09.00-09.15

Վայրը՝ Մայր դպրոց

Մասնակիցները՝ Միջին, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, այլք․․․

Ծրագրում․

Հոգևոր երգեր

  • «Հայր մեր» Եկմալյան, Կոմիտաս
  • «Տեր ողորմյա» Մակար Եկմալյան/ 2 տարբերակ

Ընթերցում ենք հատվախներ «Անուշ» պոեմից

1-ին մաս

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին՝ թըոչելով՝

Փերիները սարի գըլխին

Հավաքվեցին գիշերով։

– Եկե՛ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ,

Եկե՜ք, ջահել սիրահարի

Սերը ողբանք վաղամեո։

Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լոտ ու մունջ,

Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,

Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,

Խընդիրք արել աստղերին,

Փափագ սըրտով խընղիրք արել՝

Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,

Ափսո՛ս էդ ծով աչքերին…: –

2-րդ մաս

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծըմակի լըռին խորքերից, Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի Արձագանքն ահա լըսում եմ նորից։ Թընդում է զըվարթ աղմուկը բինի

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,

Ու բոլորն, ահա, նորից կենդանի

Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում… Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

Ընթերցանության պատասխանատուներ՝ հայերենի դասավանդողներ՝ Մարիետ Սիմոնյան, Հասմիկ Թոփչյան

Համբարձման երգեր

  • «Հեյ գյուլեմ»
  • «Մանի ասեմ»

Երգուսուցման պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Անի Նավասարդյան, Նելի Փիլոյան

Միասնական պարեր՝ «սովորող-սովորեցնոց» բաղադրիչ․

  • «Սղերդի»
  • «3 ոտք»
  • «Մշո խըռ»

Պատասխանատու՝ Սաշա Սարգսյան, սովորողներ

Համակարգչային սպասարկում՝ Վալերի Բալասանյան

Լուսանկարը՝ Ասյա Բանդուրյանի, 6-րդ դասարան, © կինո-ֆոտո 2018