Քայլ անենք մերժենք սերժին

Իմ կարծիքով, սա ճիշտ որոշում էր, քանի որ այս երկրի վատ վիճակը կշարունակվեր, և երկրում մարդ չէր մնա, իսկ հիմա արդեն բոլորը հետ կգան, և նորմալ ամբողջական երկիր կլինի։ Նաև բոլոր մարդիկ մինչ այս օրերը այսքան մոտ չեն եղել իրար։  Մենք բոլորս իրար հետ քայլելով և գոռալով <<Քայլ արա, մերժիր սերժին>>, իսկ մեքենաները ազդանշան տալով` փորձում էին մարդկանց հետ լինել։ Ես հետևում էի համացանցով,  մեկ անգամ եղել եմ քայլքին և չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։  Իմ կարծիքով, միացան մեզ նաև ուրիշ երկրներ փախած հայերը։ Այս քայլքը այն պատճառների վրա է հիմնված, որ նախագահը մտածում է մենակ իր շահերի մասին  և արդյունավետ չի օգտագործում պետական միջոցները, իսկ դա ազդում է երկրի սննդի թանկացման վրա։ Նաև երկիրը իր պատճառով ունի շատ պարտքեր, և նախագահը, փոխանակ լուծի այդ պրոբլեմները, պաշտպանվում է հետևյալ բառերով, թե պատերազմ է։ Նաև նա մասնակցել է շատ սպանությունների և խախտել շատ օրենքներ, նաև իր նախագահ դառնալով՝ նա խախտել է ամենամեծ օրենքը. նա չի բնակվել ՀՀ-ում 10 տարի։

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*