29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանդիպում մնջախաղի վարպետ, լուսանկարիչ Բուրջու Դիրիի հետ

30232449_903260016524743_861073822_oԱյսօր կրթահամալիրում հանդիպում ունեցանք ազգությամբ թուրք մնջախաղի վարպետ, լուսանկարիչ Բուրջու Դիրիի հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ։ Բուրջու Դիրին ներկայացրեց չորս բեմականացում՝ իրարից տարբերվող, միևնույն ժամանակ թեմատիկ ամբողջություն կազմող․ բոլորն էլ շատ գեղեցիկ էին։ Ներկայացումներից հետո Միջին դպրոցի թուրքերենի ընտրության խմբով ներկայացրինք Ահմեթ Մուհիփ Դրանասի «Սերենադ» բանաստեղծությունը թուրքերենով․ ընկերներս ասմունքում էին, իսկ ես՝ նվագակցում կիթառով։ Վերջում էլ խոսեցինք 2018 թվականի կայանալիք հայ-թուրքական համագործակցային հարաբերությունները խթանող կրթական նախագծերի մասին։ Հանդիպումն անչափ հետաքրքիր էր։ Կարծում եմ, նման նախագծերը լավ հնարավորություն են՝ հաղորդակցվելու տարբեր մշակույթների, մարդկանց հետ։ Ի դեպ, մեր թուրքերենը զարգացնելու համար կարևոր քայլ է հենց լեզվակիրների հետ շփումը։

Հանդիպումից փոքրիկ հատվածը դիտեք տեսանյութում