19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բնապահպանական ստուգատեսին ընդառաջ թռչնադիտարկում Խոր — Վիրապում

Հասնելով Արմաշ մենք նկատեցինք մեծ լճեր, որը  թռչնադիտարկման ամենատպավորիչ վայրն են ողջ Հայաստանում, որը մի հիասքանչ և անկրկնելի վայրի է։ Արմաշը Կովկասի թռչնաբանական կարևորություն ունեցող ամենահարուստ կետերից է և միակ վայրը, որտեղ կարելի է հանդիպել Հայաստանի թռչնաշխարհի ամենամեծ բազմազանության։Տարվա տարբեր եղանակներին զարմանահրաշ այս վայրում հանգրվանում են թռչունների մոտ 220 տեսակ, որոնց թվում են` Փոքր ձկնկուլը, Փոքր ջրցուլը, Դեղին և Շիկակարմիր տառեղները, Փոքր սուզակը, Կվակվան, Եգիպտական և Փոքր սպիտակ տառեղները, Մոխրագույն տառեղը, Կռնչան և Մոխրագույն բադերը, Լայնակտուց բադը, Սուլող մրտիմնը, Կարմրագլուխ և Կարմրակտուց սուզաբադերը, Փուփուլավոր սուզաբադը, Ճահճային մկնաճուռակը...

Նյութի հեղինակ՝ Ռուզան Մինասյան: