23.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վերադառնում ենք բարով․իմ տպավորությունները

Արդեն երրորդ օրն է, ինչ Վարդենիկից ժամանած խմբով գտնվում էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Տունդարձի ճանապարհին որոշեցի կիսվել իմ տպավորություններով։

Մեզ համար ուսումնական մի նոր միջավայր բացահայտեցինք այս օրերի ընթացքում։  Ամենից շատ ինձ դուր եկավ կատարվող յուրաքանչյուր գործի, անելիքի կազմակերպվածությունը, ուսուցչական միջավայրը, ընդհանուր դրական մթնոլորտն ու սովորողների հյուրասեր տրամադրվածությունը, նրանց ջանասիրությունը, նվիրվածությունը, անկեղծ շփումը։ Հետաքրքիր էր կրթահամալիրի ուսուցիչների ուսուցանելու մշակույթը, հյուրընկալ ընդունումը, դպրոցի մաքրությունը, ինչպես նաև սովորողների հոգու մաքրությունը։ Ես  ինքս եղել եմ Բանգլադեշի այլ դպրոցներում, սակայն նման հրաշալի տպավորություններ ունեցա միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գտնվելու օրերին։ Ես ցանկանում եմ, որ կրթական նման զարգացած միջավայր ունեցող դպրոցն ավելի մեծ առաջընթաց ունենա և մշտապես նոր նախաձեռնություններով աչքի ընկնի, ցանկանում եմ, որ ուսուցիչները մնան  բարի ու լավ սովորեցնող ընկեր սովորողներին, ինչպես որ կան։ Չնայաց նրան, որ այս կյանքում սերը պակասում է ամենուր, ես կրթահամալիրում զգացի ջերմություն և տեսա  բարություն բոլորի աչքերի մեջ․ այդ բարությունը փոխանցվում էր յուրաքանչյուրիս։ Վերադառնում ենք տուն բարով ու սպասում մեր մյուս հանդիպմանն ու հետաքրքիր նախաձեռնություններին։ Շնորհակալ եմ այստեղ գտնվելու հնարավորության համար:

Պատումի հեղինակ՝  Արմինե Կարապետյան․ Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան։