20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիզ/քիմ ընտրության խմբի այցը <<Սարանիստի ապակե տարաների ձեռնարկություն>>

Այսօր՝մարտի 22-ին ֆիզ/քիմ ընտրության խումբը <<Հայաստանի արտադրամասների ուսումնասիրում>>նախագծի և էկոտուրի շրջանակում այցելեցին <<Սարանիստի ապակե տարաների ձեռնարկություն>>:Մեզ շատ ջերմ ընդունեցին,ուղեկցեցին ձեռնարկության տարբեր արտադրամասեր՝տարբեր ապակյա տարաների,մոմլատների,ծանոթացանք զեռնարկության պատմության,արտադրական չափերի,այցելեցինք քիմիական լաբորատորիա,որտեղ ծանոթացանք,թե ինչպես են որոշում ապակու բաղադրությունը ժամանակակից սարքերի միջոցով:Իմացանք նաև,որ զեռնարկությունը միակն է մեր տարածաշրջանում և,,որ ավազը բերվում է Եգիպտոսից,:Վերջում այցելեցինք ջերմոց,որը տաքացվում է վառարաններից ստացված ջերմությունից,որտեղ աճեցնում են մեծ քանակությամբ Հդկաստանից սերմեր  բերված կիտրոնի այգի,ստանում են շատ առատ բերք,որը վաճառում են:Հետաքրքրվեցինք նաև էկոլոգիական խնդիրների հետ և իմացանք,որ ձեռնարկությունը աշխատում է առանց թափոների,անգամ նրանք ընդունում և գնում են բնակչությունից ապակյա տարաներ և  կրկնակի մշակում:Շատ հետաքրքիր ճամփորդություն էր:Որոշեցինք պարբերաբար այցելենք նրանց: