28.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ձոն Տիգրան Հայրապետյանին»

«Սեբաստիա» համերգասրահն այսօր կրկին մարդաշատ էր: Օրը նվիրված էր քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանին, ում անունով է կրթահամալիրի գրադարանը:

Տիգրան Հայրապետյանին նվիրված ցերեկույթին հանդես եկան «Սեբաստացիներ» ուսուցչական երգախումբը, «Ֆոլկ բենդ»-ը, «Սեբաստացի խազեր» պատանեկան երգչախումբը, «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը, «Սեբաստացիներ» վոկալ համույթը, Կիթառահարների համույթը:

«Սեբաստիա» համերգասրահում էր Տիգրան Հայրապետյանի մայրը, ով կրթահամալիրի կողմից արժանացավ  «Տիգրան հայրապետյան» մրցանակին: Նույն մրցանկակին արժանացան նաև մի քանի  սեբաստացիներ:

Ինչպես նշեց կրթահամալիրի տնօրենը.«Սա մի իսկական ստուգատես էր՝ որակով, ճաշակով, հայեցի…»: