29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Եղիշե Չարենցի ծննդյան օր

Մենք  Եղիշե Չարենցի ծննդյան օրվա  արթիվ, Սեբաստացիներով  հավաքվել էինք Չարենցի հուշարձանի մոտ։ Մենք՝ 500 Սեբաստացիներով ցնցեցինք քաղաքը  պարերով  և երգերով։ Իսկ մի խումբ  սովորողներով և  (չմոռանամ  նշել  Ընկեր Մարալի և Ընկեր Վարդուհու գլխավորությամբ), հեծանվաերթով եկանք։ Նարեկի գլխավորությամբ  երգում  և  պարում  էինք։ Հետո  բոլորով  շարժվեցինք դեպի  Չարենցի  տուն-թանգարան։ Հասան  Հեծանվորդները  և  Նարեկ  Արշակյանը  այնքան  քաղցած էր, որ  մի  ամբողջ  պայուսակի  տարողություն  կերավ։ Իսկ  ես՝ Համբարձումս,  պտտվում  էի  ամբողջ  Չարենցի  տուն-թանգարանի մոտով։ Քիչ  անց  շարժվեցինք  դեպի   դպրոց։ Ճանապարհը  այնքան  հավես  էր,  քամին՝  մի կողմից, արագությունը՝  մի  կողմից, Մեր  ուրախ  Սեբաստացիական  տրամադրությունն էլ՝  մի կողմից։ Բայց  չթաքցնեմ ձեզնից, եթե  լիներ  մեր  Սիրելի  Տիար  Բլեյանը,  կլիներ  ավելի  աշխույժ  և  լի-լի ուրախությամբ։