25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ու չի վախենում, որ ցած կընկնի այդ բարձրությունից…

Ես իջա ներքև,

Սահեցի կտրուկ երկնակամարից…

Փափուկ վայրէջքում իմ հոգին ազատ

Ճախրում է, սուրում

Ու չի վախենում, որ ցած կընկնի այդ բարձրությունից…

Իմ հոգին ազատ թռչում է վերև,

Այն, ինչ ներքևում սպասում եմ ես ,- ե՜կ…

Բայց նա չի լսում,

Ճախրում ու ճախրում.

Միտքս՝ ազատ , հոգիս՝ անկանգուն

Մտորում եմ ես, թե ինչ է սպասվում ինձ ապագայում

Ազատ մտքերով, անկանգուն հոգով…

Լսվեց աղաղակ, կանչում էր հոգին.

— Դու մի վախեցիր քո ապագայից,

Հոգով ու սրտով,

Մտքի թռիչքով

ճախրիր ինձ հետ վեր ու մի մտորիր,

Թե ինչ կլինի քո այս բարդ կյանքում…

Ուղղակի սուրա, ինձ պես դու թռչիր

Ու կհասկանաս, որ ազատ մտքով,

Հոգով անկանգուն ապագա ունես,

Որում կճախրես թռչունի նման, ով ազատվել է իր հին վանդակից…

Կսուրաս հիմա, կսուրաս և միշտ.

Ազատ մտքերով, անկանգուն հոգով…