20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշխարհը դարձել է չարիք

Երկինքը մռայլ, դժգույն հայացքով,

Սարսափած դեմքով նայեց աշխարհին ու նրան ասաց.

-Երկիր, ախ, երկիր…

Աշխարհը դարձել է չարիք,

Ստի, խաբկանքի մի կծիկ,

Որի թելերով գործում են մարդիկ…

Դարձել եմ մռայլ, չարի մի տնակ.

Եվ սերը դարձավ  մի ատելություն,

Մի ամբողջություն, զարհուրանք ու վախ…

Վախն է, որ այսօր դարձել է գործվածք,

Որը գործեցին ստով թաթախված

Ու զարհուրանքով վազվզող մարդիկ…

-Երկիր, ախ, երկիր…

Աշխարհը դարձել է չարիք,

Ստի, խաբկանքի մի կծիկ…