29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ընդհանուր պարապմունքի նախագիծ

Ընդհանուր պարապմունքի փետրվարի 11-15-ի նախագիծ։

Երկուշաբթի.

Միասնական պարուսուցում՝ սովորող-սովորեցնող «Շավալի խոշ բիլազիգ»

Կազմակերպումը՝ Սաշա Սարգսյան և սովորողներ

Պարերգեր՝ «Ելնինք էրիշտի վրեն», «Ցոլակով յար ջան, արի՛»

Պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Նելի Փիլոյան, Անի Նավասարդյան

Միասնական ընթերցում «Սասնա ծռեր» էպոսից.

«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք*.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։

Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Ընթերցանության խմբավար՝ Հասմիկ Թոփչյան։

Երեքշաբթի.

Միասնական պարուսուցում՝ սովորող-սովորեցնող «Մշու խռ»

Կազմակերպումը՝ Սաշա Սարգսյան և սովորողներ

Պարերգեր՝ «Ելնինք էրիշտի վրեն», «Ցոլակով յար ջան, արի՛»

Պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Նելի Փիլոյան, Անի Նավասարդյան

Միասնական ընթերցում «Սասնա ծռեր» էպոսից

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.

Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Ընթերցանության խմբավար՝ Լիլիթ Մադոյան

Չորեքշաբթի.

Միասնական պարուսուցում՝ սովորող-սովորեցնող «Յարխուշտա»

Կազմակերպումը՝ Սաշա Սարգսյան և սովորողներ

Պարերգ «Վեր էլի, հա՜յ, վեր էլի», «Ցոլակով յար ջան, արի՛»

Միասնական ընթերցում «Սասնա ծռեր» էպոսից

«Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի*,
Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,
Աշխրքի էրեսեն անմաս եմ, էլի։
Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի…

Ուրբաթե ուրբաթ,— կասեն,—
Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
Կասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

Ընթերցանության խմբավար՝ Երանուհի Խլղաթյան

Հինգշաբթի 

Պարերգ «Ելնինք էրիշտի վրեն», «Վեր էլի, հայ վեր էլի»

Միասնական ընթերցում «Սասնա ծռեր» էպոսից

«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք*.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։

Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.

Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ուրբաթ

Միասնական պարերգ «Ցոլակով յար ջան արի»

Միասնական ընթերցում «Սասնա ծռեր» էպոսից

«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք*.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։

Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.

Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

«Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի*,
Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,
Աշխրքի էրեսեն անմաս եմ, էլի։
Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,

Ուրբաթե ուրբաթ,— կասեն,—
Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
Կասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

․ Ընթերցանության խմբավար՝ Հռիփսիմե Գալստյան