24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բույսերի և կենդանիների խնամք սովորողների հետ միասին

Այսօր սովորական դարձած խնամքից(բույսերի ջրում, կենդանիների կերակրում ) զատ մեր պարտաճանաչ սովորողների՝ Վաչեյի, Էրիկի, Արենի և Արսնի , հետ միասին տեղափոխել ենք երկրորդ հարկի  պատշգամբում գտնվող թաղարները:Տեղափոխել ենք  հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիզանթեմնրի կողքին կան պիտունիաների մատղաշ սածիլներ, որոնք ի տարբերություն քրիզանթեմների(քրիզանթեմները չեն ցրտահարվում մինչև -3  աստիճանում), ցրտադիմացկուն չեն և կարող են վնասվելimag0039imag0038