29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Քայլարշավ-չմուշկ-քայլարշավ

Ակտիվ ճամբարականներիս խումբն իր ճամբարային յոթերորդ օրն անցկացրեց «Իրինա Ռոդնինայի» անվան գեղասահքի մարզադպրոցում: Չմուշկներով սահքը ամենամեծ հնարավորությունը տվեց՝ բացահայտելու ճամբարական-սովորողներիս տեսակը:  Ամենքը մի-մի փոքրի ձեռք բռնած՝ սահեցրին, սովորեցրին ու վայելեցին: Հոգատար սովորողներս ինձ էլ մենակ չթողեցին.

-Ընկեր Հռիփսիմե, ես չգիտեի, որ մենք էլ կարող ենք Ձեզ սովորեցնել,-ասում է Մերին:
-Ընկեր Հռիփսիմե, դե սահե՛ք, թե չէ ձեր կիսամյակայինը վեց եմ նշանակելու,-շարունակում է Լիդիյան:
-Իսկ կլինի՞՝ ես բլոգում լուսաբանեմ, գոնե յոթ դարձնեք,-ծիծաղում եմ  ես:
-Միմիայն սահելու դեպքում,-շարունակում են աղջիկներս:

Օրվա լուսաբանումներն ընթերցեք բլոգներում.

Ռոզա Խաչատրյան
Մարիետա Դալալյան
Էմիլիա Այդինյան

 

Նկարները՝ Սոնա Փափազյանի