20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային հանդիպում ուսումնական ճամբարի շրջանակում

«Գտնված երազ» մուլտֆիլմից մինչև հեղինակային իրավունք. Սարգիս Կնյազյան և ընկերներ

Հանդիպումը 16.01.2018, ժամը՝ 10.00-11.30, հանդիպման վայրը՝ կենտրոնական ընթերցասրահ։
Օրակարգում
Մուլտֆիլմի դիտում, քննարկում
Հանդիպում մուլտֆիլմի նկարիչներ՝ Դիլաքյան եղբայրների հետ
Հեղինակային իրավունք. քննարկում

6-րդ դասարանի սովորող Գոռ Կնյազյանի հայրիկը՝ Սարգիս Կնյազյանը սիրով ընդունել է ճամբարականների առաջարկը ձմեռային ուսումնական ճամբարի շրջանակում խոսել մտավոր սեփականության մասին. «Ինչ է մտավոր սեփականությունը: Ինչ նշանակություն ունեն գյուտերն ու հեղինակային ստեղծագործությունները մեր կյանքում»: Որպես օրինակ կներկայացվի հայկական արտադրության «Գտնված երազ» մուլտֆիլմը։ Սարգիս Կնյազյանը ներկայանալու է ընկերների հետ, ովքեր հենց մուլտֆիլմի նկարիչներն են։ Նրանք այս պահին Հայստանում են և կմասնակցեն կլոր սեղան-քննարկմանը։
Համակարգումը՝ Գոհար Եղոյանի և սովորողներ՝ Գոռ Կնյազյանի, Հայկ Մարգարյանի

Մասնակից խմբեր.

Հասմիկ թոփչյան և ճամբարականներ

Հռիփսիմե Գալստյան և ճամբարականներ