24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սահադաշտ և ավելին

Հունվար 10 — ին մենք որոշեցինք գնալ Մարզահամերգային համալիրի սահադաշտ:  Մենք գնացինք, բայց մեր ճամփորդությունը ավելին եղավ, քան միայն սահելն էր. սահելուց հետո գիդի օգնությամբ ծանոթացանք համալիրի տարածքին, ճարտարապետությանը, ճարտարապետների աշխատանքին, պատմությանը և այլն:  Շատ հետաքրքիր անցավ ժամանակը:  Իսկ ամենակարևորը ամենավերջում ՝ մենք միասին բարձրացանք համալիրի տանիք, ուր հայկական դրոշն էր ծածանվում: