18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Ընկեր Մենուայի ջոկատում ճամբարային երրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում երգեցինք ծիսական երգեր: Այնուհետև գնացինք հեծանվաերթի դպրոցի տարածքում, որին հաջորդեց խնդիրներ կազմելը: Խնդիրները նախատեսված են հաջորդ շաբաթվա նախագծի համար: Օրը շարունակեցինք կավագործությամբ: Օրվա ընդմիջումից հետո խաղացինք հետաքրքրիր խաղ՝ «Լսիր դիմացինիդ ասածը»: