24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հերակլիոն

Լեգենդար և հանելուկային Ատլանտիդայից բացի, որի մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք դեռ չի գտել, կան շատ առասպելներ և ավանդույթներ, որոնք կարող են ճշմարիտ լինել:

Image result for ՀերակլիոնԱյսպես, նման առասպելներից մեկը հաստատվեց, երբ հնագետները հայտնաբերեցին անհետացած Հերակլիոն քաղաքը:

Համարվում է, որ հնագույն Հերակլիոնը ավերվել էր ուժգին երկրաշարժի հետևանքով և անհետացել երկրի երեսից բառացիորեն մեկ գիշերում: Այդ հարցում նմանություններ կան Ատլանտիդայի հետ, որը նույնպես անհետացել էր հաշված ժամերի ընթացքում: Եվ ահա, հազարամյակներ անց լեգենդ-քաղաքը հայտնաբերվել է: Ահա թե ինչ է հայտնի նրա մասին:

b810e131672746b9ff22b509af9Ավերակները հետազոտողներից թաքնված էին՝ ծածկված տիղմով  և ջրով տաս մետր խորության վրա Աբուկիր ծովախորշում, որը մոտավորապես գտնվում է Ալեքսանրիայի ափերից 3 կիլոմետր հեռավորության վրա: Ֆրանասիացի հնագետ Ֆրանկ Գոդյոն պատահականորեն գտավ սև գրանիտե սալիկ, որի վրա փորագրված էր «Հերակլիոն» բառը:

images-1

Լավ պահպանված սալիկից զատ հայտնաբերվեցին հազարավոր ուրիշ առարկաներ, որոնք վերացրին բոլոր կասկածները.

սա այն նույն լեգենդար քաղաքն է, որի մասին ժամանակակիցներին քիչ բան է հայտնի, թեև հին աշխատություններում նրա մասին շատ էր խոսվում: Դիադորոսը գրում էր, որ Զեվսի որդի Հերակլեսը պատնեշեց Նեղեսի հունը, դրանով իսկ փրկեց ափին գտնվող մարդկանց: Ի նշան շնորհակալության նրանք տաճար կառուցեցին և նրա պատվին անվանեցին քաղաքը:

images-2Հերակլիոնը ուներ ոչ երկրորդական դեր, այն Նեղոսի գետաբերանի գլխավոր ծովային նավահանգիստն էր: Քաղաքի բնակիչները կրթված էին, քանի որ կապեր ունեին օտարերկրյա առևտրականների և նավաստիների հետ, որոնք հաճախ այցելում էին քաղաք՝ Եգիպտոս գնալու ճանապարհին:

Բայց օր Հերակլիոնը անհետացավ: Մեր թվարկությունից առաջ առաջին դարում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ, որը հիմնահատակ ավերեց քաղաքը: Բնակիչների մեծամասնությունը զոհվեց, կենդանի մնացածները ամեն ինչ թողնելով հեռացան: Հետո քաղաքի ավերակները ծածկվեին ջրով, և քաղաքը լեգենդի վերածվեց:

images-3

Քանդված պատերի կողքին հնագետները գտան վարդագույն գրանիտից պատրաստված երեք հսկա արձան, երկուսը պատկերում են անհայտ փարավոնին և նրա կնոջը, երրորդը՝ Նեղոսի եգիպտական աստված Հապիին:

Գլխավոր տաճարի ներսում գտնվում է վարդագույն գրանիտե դամբարան՝ պատված  հիերոգլիֆներով: Նրա վերին հատվածը դժվարընթեռնելի է, սակայն ներքևի հատվածի թարգմանությունը ցույց է տալիս, որ այն, անկասկած, Հերակլիոնի տաճարն է:

download-2

Բայց ամենամեծ տպավորությունը թողնում է երկու մետր բարձրություն ունեցող սև գրանիտե սալիկը, որը 1899 թվականին գտնված սալիկի կրկնօրինակն է (հայտնաբերվել է Նոկրաջում և այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում), որի տեքստը պատմում է այն մասին, որ Նոկտանեբուս փարավոնը 10 % հարկ է սահմանում հույն արհեստագործների համար:

imagesՍտորջրյա պեղումները դեռ նոր են սկսվել, իսկ Գոդյեի խումբը արդեն գտել է զանազան առարկաներ: Նրանք թվագրվում են Ք.ա. 1-ին դարով և գտնվում են շատ լավ վիճակում, թեև ջրում են գտնվել ավելի քան 2 հազար տարի: Դրանք ոսկյա ականջօղեր են, թևնոցներ, մատանիներ, հարյուրավոր դրամներ և այլն:

Անցյալի պատմության էջերից մեկը բացահայտման ճանապարհին է:

Աղբյուր՝ Гераклион