19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային ուսումնական, նախագծային ճամբար 2018

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարի ուղղությունները

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 8-ից-26-ը մեկնարկում է ամենամյա նախագծային-ստուգատեսային բաց հավաք-ճամբարը:

Ճամբարը մուտք է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորել և աշխատել ցանկացող անհատների համար:

Ճամբարային նախագծային խմբերը կարող են գիշերել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում՝ նախապես ուղարկելով մասնակցության հայտ:

Ճամբարականները կներառվեն ուսումնական նախագծերում, կմասնակցեն ճամփորդությունների, քաղաքային պարատների, կունենան տեխնոլոգիայի գործնական հմտությունների դասընթացներ, մեդիահմտությունների ուսուցողական նախագծեր:

Կլինեն պարային մենամարտեր-ելույթներ, ազգային երգի, պարի, պարերգի ուսուցում, մարզական հանդիպումներ՝ սուսերամարտ, նետաձգություն, ձիասպորտ, հեծանիվ, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ձմեռային մարզական խաղեր՝ սահք, դահուկավարություն:

Հրավիրում ենք Հանրապետության, Արցախի, Վրաստանի հանրակրթական հաստատությունների սովորողներին-ուսուցիչներին հրավիրում ենք խմբով կամ անհատապես  մասնակցելու նախագծային ճամբարին, հունվարյան բաց ստուգատեսներին:

Սիրով սպասում ենք Երևանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Մեր հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25. կրթահամալիրի Մայր դպրոց։

Հեռախոս՝ 73 23 30, 094 42 07 07։

Էլեկտրոնային հասցեներ՝ info.mskh.am, [email protected]: