20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես սիրում եմ քեզ, ոչ՝ ատում եմ քեզ…

Զգում եմ… Այն մոտիկ է, ահա այստեղ, արդեն` այնտեղ: Այն պտտվում է իմ շուրջը: ԻՆձ համոզում է, իսկ ես դրան հավատում եմ, բայց արդյոք պետք է… Արդյոք պետք է հավատալ դրան:  Գուցե խաբի ու հետո էլ չկարողանամ կանգնել, չկարողնամ քայլել առաջ, գուցե ստի,գուցե, գուցե, գուցե… Բայց ՙՙգուցեներով՚՚ պետք չէ ապրել:

 

-Ասա, իսկ ինչ է սերը. երբ դու պարաստ ես նրա համար տալ կյանքդ՝ սա սե՞ր է: Երբ ուզում ես տեսնես նրա ժպիտը,գնում ես մեծ ծաղկեփունջ,  գնում ու վազում  ես նրա մոտ ընդամենը հինգ րոպեով, որ տեսնես նրա ժպիտը, որ ուրախանա՝ արդյոք սա սե՞ր է: Երբ մոռանում ես անցյալը, որտեղ եղել են շատ վատ բաներ, ապրում ես վաղվա օրով, ապրում ես նրա համար, ապրում ես՝ մտածելով, որ դու շարունակում ես կյանքը միայն նրա շնորհիվ. արդյոք սա սե՞ր է: Ես մտածում էի, որ՝ այո, իսկ պարզվեց, որ՝ ոչ: Լսիր ինձ: Քայլում էի փողոցով ու սպասում, թե երբ է սկսվելու անձրևը, սպասում ու մտածում, մտածում էի քո մասին, մտածում էի մեր մասին, մտածում էի, թե ինչ է սերը…

Սերը- դա, երբ դու թաղվում ես նրա տեղը, երբ դու խեստ ե սնրա հանդեպ, թող նաև ուժով, երբ նրա ժպիտի դեմ անզենք ես, իսկ քո ձեռքը նրա համար ընկեր է:

Սեր է, երբ դու թաղվում ես նրա տեղը, երբ դու խիստ ես նրա հանդեպ:
Սեր է, երբ, հավատում ես նրան…
Ես սիրում եմ քեզ, ոչ՝ ատում եմ քեզ…

Չգիտեմ, ես մոլորվել եմ… Չէ ես հաստատ գիտեմ, որ սիրում եմ քեզ, սիրում եմ, որովհետև… Որովհետև…