25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արշակ II

Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին: Տարբեր պատմաբանների մոտ Արշակը բնութագրվում է տարբեր կերպ: Այսպես`լատին մատենագիր Ամմիանոս Մարկելլինոսն իր Պատմություն գրքում գրում է, որ Արշակը ոչնչով չտարբերվող արևելյան թագավոր էր, ում երկրի ճակատագիրը մեծ մասամբ կախված էր այլ պետությունների կամքից: Հայ մատենագիրների մոտ Արշակը ներկայացվում է որպես հերոս, փառասեր, ինչպես նաև որպես վախկոտ ու փոքրոգի թագավոր: Հայոց պատմության կարևոր էջերն Արշակը գրեց երկու անհատականությունների հետ միասին` Ներսես Մեծի և Վասակ Մամիկոնյանի: Արշակը հայոց գահին նստեց 345 թվականին: Գահակալության առաջին տարիները խաղղ էին, քանզի Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին այլ կռիվներով: Սակայն այս ընթացքում Արշակը սատարում էր այդ երկու տերություններից մեկին: Ըստ Մարկելլինոսի այդ երկիրը Բյուզանդիան էր, իսկ ըստ Բուզանդի` Պարսկաստանը: Ինքս հակված եմ հավատալու լատին մատենագրի հաղորդածին, քանզի կարծում եմ, որ Արշակը կաջակցեր Բյուզանդիային հենց միայն այն պատճառով, որ Պարսից Շապուհ արքայի հրամանով կուրացրեցին իր հորը: Խաղաղության տարիներին Արշակը զբաղվում էր նաև նոր` Արշակավան քաղաքի կառուցմամբ: Ըստ նրա` քաղաքի պետք է ազատ լիներ, իսկ նրա բնակիչներն ունենային մի շարք առավելություններ: Սակայն Արշակի այս մտահղացումը հանգեցրեց բացասական հետևանքի. Այն է, որ

քաղաքը լցվեց հանցագործներով և իշխանների ու եկեղեցականների ճորտերով: Կարծում եմ Արշակը դիմեց այս քայլին համամարդկային սեր ու հարգանք ստանալու համար, բայց արդյունքում լարվեցին փոխհարաբերությունները իշխանական տների ու եկեղեցու հետ: Հետագայում հայրապետը առաջարկեց քանդել Արշակավանը, սակայն մերժում ստացավ: Արշակ երկրորդի եղբայրը` Տրդատը, պատանդ մնալով Պարսկաստանում, սպանվում է: Նրա որդիները` Գնելն ու Տիրիթը Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ վերդառանում են Հայոց աշխարհ: Գնելն ամուսնանում է Սյունյաց Անդովկ իշխանի դստեր` Փառանձեմի հետ: Հետագայում Տիրիթը ցանկանալով Փառանձեմին տեսնել իր կողքին: Այդ նպատակով նա Արշակին ասաց, թե Գնելը աչք է դրել նրա գահին, և թե Տիրանը ուզում է Գնելին տեսնել հայոց գահին: Հետագայում Արշակը սպանեց Գնելին: Իմանալով, որ Տիրիթը ստել է նրան` նա սպանեց վերջինիս և արդյունքում ամուսնացավ Փառանձեմի հետ: Սակայն դեպքերի նման ընթացքը միայն ձեռնտու էր Արշակ երկրորդին, քանզի այդպես նա բացառեց Գնելի և Տիրիթի հետագայում թագավոր դառնալու հնարավորությունը: Իմ կարծիքով` Արշակը քաջ գիտակցում էր, որ Տիրիթը ստում է իրեն, բայց դիմում էր նման քայլերի հետագայում նրանց սպանելու նպատակով: Տարբեր աղբյուրներում կան հակասող տեղեկություններ կապված այն հարցի հետ, թե ով էր Արշակի առաջին կինը` բյուզանդական արքունիքից Օլիմպիան, թե Փառանձեմը: Ըստ Փավստոս Բուզանդի Արշակի առաջին կինը Փառանձեմն էր, ով ատում էր Արշակին, իսկ վերջինս էլ նրա խանդը շարժելու համար որոշեց ամուսնանալ Օլիմպիայի հետ: Հետագայում Փառանձեմը արքունական պալատի կաշառված երեց Մրջյունիկ քահանայի միջոցով թունավորեց Օլիմպիային: Մովսես Խորենացին

համաձայնում է դեպքերի հետ, բայց նրա պնդմամբ Արշակի առաջին կինը Օլիմպիան էր: Հետագայում մի շարք պատմագիրներ որպես հիմք ընդունեցին հենց Պատմահոր կողմից տրված տեղեկությունը: Շապուհը այս ողջ ընթացքում փորձելով ռազմական ճանապարհով ենթարկեցնել իրեն Հայոց աշխարհը հասկանում է, որ իր բոլոր ջանքերը ապարդյուն են և որոշում է դավադրության միջոցով սպանել Արշակին ու Վասակին: Նա նրանց կանչում է Պարսկաստան, նախապես ուղարկելով մատանիով կնքված աղ: Սակայն չպահելով իր երդումը` Շապուհը Պարսկաստան ժամանած Վասակին սպանում է, իսկ Աշոտ երկրորդին բանտարկուն: Հենց այդտեղ Արշակը ստիպված էր տեսնել Վասակի` իր բարեկամի դին: Արշակը չդիմանալով` այդ ամենին ինքնասպան է լինում: Արշակ երկրորդը ոչ միայն Արշակունիների, այլև ողջ հայ պատմության ամենակարկառուն ու վառ դեմքերից է, ով իրենից ներկայացնում էր դրական ու բացասական մի շարք հատկությունների ամբողջություն: Արշակ թագավորի կառավարած ժամանակաշրջանում տեղի ունեցած բազում իրադարձություններից նույնիսկ այսօր` հարյուրամյակներ անց պետք է դասեր քաղել ու կիրառել դրանք:

Աղբյուրներ` Պետրոսյան Ա., «Բոլոր ժամանակների Հայաստանը», Հատոր Ա, Եր., 2008թ.: Իսկանդարյան, Ս. Զ., «Պատմաբանասիրական մի ճշգրտում», Եր., 1986թ.: