29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշուն

Աշունը սրտիս պես մռայլ է։
Ցուրտ ու ամպրոպ, կայծակ ու քամի է դրսում։
Քամի է… մեղմ քամի, որ փչում է հոգուս մեջ, վերքերս նորից ցավեցնում:

Կամաց-կամաց բնությունը մտնում է մեկ ուրիշ աշխարհ ու ամբողջովին փոխում է իր տեսքն ու հագուստը:

Աշնան տերևաթափը շարժում է քամու զայրույթը։

Օրերը դարձել են անգույն, արևը փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժը, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքա՜ն եմ զգում այդ ջերմության կարիքը… Սիրտս սառել է, ուզում է տաքանալ:

Սպասաում եմ այն աշնանը, որը կտաքացնի մարդկանց…