19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վարդենիկի ավագ դպրոցի սովորողների այցը քիմիայի լաբորատորիա

Այսօր՝ հոկտեմբերի 26 -ին, քիմիայի ընտրության դասին  <<Կրթական ծրագրերի փոխանակումներ>> նախագծի շրջանակում քիմիայի լաբորատորիա էին այցելել Վարդենիկի ավագ դպրոցի սովորողները: Ընտրության խմբի սովորողները նրանց ծանոթացրին քիմիայի լաբորատորիային, կատարեցին մի քանի հետաքրքրաշարժ փորձեր։ Կատարեցինք նաև համատեղ փորձեր, քննարկեցինք Վարդենիկի գետի ջրի էկոլոգիական վիճակը, պայմանավորվեցինք՝ հաջորդ անգամ միասին ենք որոշելու գետի ջրի կատիոների բաղադրությունը: