25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնական ճամփորդություն Արմենալ ալյումինի գործարան

 

Այսօր՝հոկտեմբերի 10-ին ֆիզ./քիմիայի ընտրության գործունեության խումբը այցելեց Արմենալ ալյումինի գործարան,որտեղ աշխատում է մեր սովորող՝ Դավիթ Տեր-Թորոսյանի մայրիկը՝Մարիան:Նա շատ լավ էր կազմակերպել մեր ճամփորդությունը,մեզ դիմավորեցին,մասնագետների  հետ շրջեցինք արտադրամասում՝ուսումնասիրեցինք  ալյումինից փայլաթղթի ստացման բոլոր փուլերը,ուսումնասիրեցինք արտադրամասում կատարվող բոլոր երևույթները՝հալում,բյուրեղացում,ճնշման միջոցով  բարակ ալյումինի  թիթեղների առաջացում և այլն:Վերջում այցելեցինք քիմիայի լաբորատորիա,ծանոթացանք յուղերի մշակման,մաքրման ժամանակակից եղանակների հետ:Մարիան կազմակերպեց նաև մեր սննդի :հարցը:Շնորհակալ ենք մեր  սիրելի ծնողից: