24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նորվեգիայի Կրագերո քաղաքի պատվիրակության անդամները կրթահամալիրում

Պատմում են հյուրերը.

Յուսիի Բյորն

 Հայաստանում եղել եմ բազմաթիվ անգամ, փորձում եմ կրթական կամուրջներ ստեղծել Կրագերոյի և Հայաստանի միջև: 

Սեբաստացի կրթահամալիր այցելեցին անցյալ տարի: Այստեղ տեսան այն, ինչը մյուս դպրոցներում չես տեսնի: Այստեղ կա թափանցիկություն ամեն ինչում, միջավայրը ինքնին քեզ տրամադրում է լինել ստեղծագործ և կիսվել քո ստեղծածով: 

Համոզված եմ, որ կրթահամալիրի հետ մեր համատեղ ծրագրերը կտան սպասված արդյունքները: 

Շնորհակալություն, որ Հայաստանում կա նման բաց ու թափանցիկ կրթական

միջավայր:

 Մարիանե Գյուրիկ

Նորվեգիայում աշակերտները ավելի շատ կենտրոնացած են բնագիտական առարկաներ ուսումնասիրելու համար: Նրանք դպրոցում չունեն արվեստի դասեր կամ ակումբային գործունեություն: Նման գործունեությունը զարգացնում է կարևոր հմտություններ, մարդուն դարձնում է ավելի լայնախոհ ու ազատ, օգնում է լինել ստեղծագործ ամեն ինչում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հենց այս առաքելությունն է իրականցնում: