25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական. Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական

Ժամանակը… ամենաշատը հենց սրա մասին եմ մտածում: Կյանքն այնքան արագ է անցնում, իսկ մենք ոչինչ չենք հասցնում… Պետք է սիրել ու հարգանքով վերաբերվել ամեն մի րոպեին, քանի որ ժամանակը ոսկի է: Չպետք է ապրենք անցյալով… Ինչ որ եղել է` եղել է: Պետք  է ապրել  այսօրվա օրով` անցյալի սխալ արարքներից դաս քաղելով: Սիրեք ձեր ժամանակը,  որ հետո չզղջաք: Բախտը լավ բան է, բայց հույսը մի դրեք նրա վրա ու սկսեք սպասել նրան:  Կամքը, այ թե ինչն է կարևոր բախտի համար: Կամքով կարող ենք հաղթել բոլորին և հասնել  բարձունքների: Կյանքի կարևորագույն երեք կանոնները հետևյալն են. ապրիր այսօրվա օրով, հույսդ դիր միշտ քեզ վրա և կամքիդ հետ առաջ գնա…

Աղբյուրը՝ Նարեկ Արշակյանի բլոգ: