28.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային պատումներ

Միջին դպրոցի մուտքի ճամբարում օրեցօր ավելանում են կրթահամալիր սովորելու եկած սովորողները։  Նրանք եկել են հանրապետության տարբեր դպրոցներից, այլ երկրներից՝ Դուբայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Ռուսաստանից։ Ճամբարում արդեն 14 սովորող կա։ Բոլորն ունեն բլոգներ և ամեն օր բլոգավարության նոր գիտելիքներ են ձեռք բերում, հետաքրքիր անցկացնում ճամբարային օրերն ու ծանոթանում նոր դպրոցի միջավայրին։

Ճամբարային օրերի և իր մասին  պատմում է Յուրա Պետրոսյանը։

Եգիպտոսի առեղծվածային վայրերի մասին դեռ առիթ կունենանք ընթերցելու Հենրի Ֆիլիպի պատումներում։ Նա լավ կարողանում է հաղորդակցվել հայերենով, իսկ տառերը, գրությունը նոր է սովորում։Ճամբարային երեք օրերի ընթացքում Հենրին արդեն հայերեն գրառումներ է անում իր բլոգում, պատմում իր, ճամբարային օրերի, եգիպտական բուրգերի մասին։