23.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային հերթապահություն

Օգոստոսի 18

Հերթապահութան ժամը՝ 9:00-17:00

Պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան

Գագիկ Ներսիսյանն էր կրթահամալիրի հյուրը, նրան ուղեկցեցի տիար Բլեյանի մոտ։

Մոտեցել է ծնող սովորողի հետ միասին, փաստաթղթերը բերել էին 10-րդ դասարան ընդունվելու համար, ուղեկցել եմ ավագ դպրոցի գրասենյակ։

Վերապատրաստվողների հաշվետու համերգը մարմարյա սրահից տեղափոխել էին համերգասրահ, հարցնողներին ուղղորդել եմ համերգասրահ։

Մոտեցել են կար ու ձև մասնագիտությամբ քոլեջ ընդունվելու համար, զանգահարել  եմ  քոլեջի գրասենյակ և դիմորդին ուղղորդել եմ քոլեջ։

Սենյակային բույսերը սովորողները ջրել են։

Արտակարգ պատահար չի գրանցվել։