24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դասավանդողների օգոստոսյան ճամբար

Օգոստոսի 28-29, 31

Դպրոցի աշխատանքային ծրագիրն ըստ օրերի.

Երկուշաբթի

Երեքշաբթի

Հինգշաբթի

 

Երևանյան ճամբար՝ օգոստոսի  28-29. 2017-2018 ուսումնական տարվան, առաջին շրջանին պատրաստության ստուգատես

Օգոստոսի 28-29, 31
Աշխատակարգ

Աշխատանքային խմբերը՝ մասնագիտական խմբեր, դպրոցների մանկավարժական աշխատողներ։ Խմբերի ղեկավարները՝

  • դպրոցներով աշխատանքի՝ Քնարիկ Ներսիսյան, Շամիրամ Պողոսյան, Տաթև Աբրահամյան, Նաիրա Նիկողոսյան, Մարգարիտ Սարգսյան, Մարթա Ասատրյան
  • մասնագիտական խմբերով աշխատանքի՝
    – 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագրի մանկավարժական աշխատողների՝ Նելի Արղության
    – «Իմացումի հրճվանք» ծրագրով մանկավարժական աշխատողների՝ Անահիտ Հարությունյան
    – Մայրենի լեզու դասավանդողների՝ Մարիետ Սիմոնյան
    – Օտար լեզու դասավանդողների՝ Լուսինե Բուշ
    – Մաթեմատիկա, ծրագրավորում, շախմատ և համակարգչային խաղեր դասավանդողների՝ Լիանա Հակոբյան
    – Բնագիտություն, էկոլոգիա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, տեխնիկական ստեղծագործություն դասավանդողների՝ Էմանել Ագջոյան
    – Պատմություն, հասարակագիտություն, հայրենագիտություն դասավանդողների՝ Վահրամ Թոքմաջյան
    – Մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա դասավանդողների՝ Լուսինե Ալեքսանյան
    – Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն դասավանդողների՝ Նաիրա Հարությունյան
    – Տեխնոլոգիա, կերպարվեստ, արհեստներ դասավանդողների՝ Կարինե Մացակյան
    – Երաժշտություն, պար դասավանդողների՝ Սվետա Ճաղարյան
    – Կինո-ֆոտո, թատրոն դասավանդողների՝ Քնարիկ Ներսիսյան
    – Երկարօրյա ուսուցման կազմակերպիչների՝ Ռիմա Երեմյան
  • Մարզական պարապմունքները վարում են կրթահամալիրի մարզիչները՝ Լուսինե Աբրահամյան, Տաթև Համբարյան, Գևորգ  Հազարումյան, Միքայել Ղազարյան, Անդրանիկ Մարգարյան, Ալինա Թումասյան, Նաիրա Հարությունյան, Ռուբեն Բաղդասարյան, Անդրանիկ Մանուչարյան, Առնոլդ Միքայելյան։

Մինչև օգոստոսի 18-ը՝   աշխատանքային խմբերի ծրագրերի հրապարակում դպրոցների ենթակայքերում, մասնախմբերի բլոգներում։

Աշխատանք Մայր դպրոցում

  • 9։00-9։55՝  ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
    պարերգեր, կրթահամալիրի տնօրենի խոսքը
    պարապմունքը ծրագրում և վարում են կազմակերպիչները՝
    օգոստոսի 22 – Մարալ Կարապետյան, Սոնա Փափազյան
    օգոստոսի 23 – Լուսինե Սարգսյան, Անահիտ Գևորգյան
    օգոստոսի 24 – Վարդ Հայրյան, Հասմիկ Պողոսյան
    օգոստոսի 25 – Ջուլի Սիմոնյան, Ռիմա Երեմյան
  • 10։00-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական
    օրվա ծրագիրը և ամփոփումը՝ մասնախմբի բլոգում։Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իր ուսումնական բլոգի պատրաստությունը իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը, ուսումնական տարվա, առաջին շրջանի նախագծերը։

Աշխատանք դպրոցում

  • 12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
  • 13։00-15։00՝ ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում, դասարանների, խմբերի ձևավորում
    Օրվա ծրագիրը և ամփոփումը՝ դպրոցի ենթակայքում։ Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։
    Մասնաճյուղի ղեկավարն ապահովում է շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքով։

Մարզական

  • 15։00-17։00` մարզական պարապմունքներ՝ լող, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, խաղային մարզաձև, սեղանի խաղեր, մարմնամարզություն…
    Մարզական ակումբն ընտրում է մանկավարժական աշխատողը։
    Օրվա խմբերը՝  մարզական բլոգներում

Օրվա լուսաբանումը՝ դասավանդողների բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։