20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անմոռանալի օրեր

Ես յոթ օրով Իզմիրի տիեզերագիտական ճամբարում էի: Այդ յոթ օրերի ընթացքում ծանոթացել եմ թուրքերի, հույների, բուլղարացիների և Իրանից եկած մի տղայի հետ։ Մենք առաջին օրը ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Վրաստան։ Ճանապարհին մենք փորձեցինք կանգ առնել Սևանի ափին, բայց գրեթե բոլոր ափերը մասնավոր էին, իսկ եղանակը այդքան էլ լավը չեր, բայց մեզ հաջողվեց մի տեղ կայանել, մի լավ պարել անձրևի տակ: Հաջորդ կանգառը Դիլիջանում էր: Այնտեղ մենք երգեցինք և ընդմիջում արեցինք, իսկ հետո կանգ առանք Իջևանում՝ քարերի պուրակում: մենք այդտեղ կարդացինք Չարենց։ Հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Թբիլիսի։ Մենք զբոսնեցինք Թբիլիսիում և մեր ընթրիքը արեցինք հանրահայտ Mc.Donald’s-ում։ Հետո մենք ավելի քան 4 ժամ սպասեցինք օդանավակայանում։ Օդանավակայանում 4 ժամ սպասելուց հետո, մենք ժամը 5:05-ին նստեցինք օդանավ, 2 Ժան 40 րոպե թռիչքից հետո վայրէջք կատարեցինք Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, իսկ հետո մենք կրկին օդանավով թռիչք կատարեցինք, բայց այս անգամ դեպի Իզմիր։ Մենք 15 րոպեում հասանք ճամբար։ Մեզ բաժանեցին մի քանի խմբերի մեջ։ Ես ծանոթացա թուրքերի և Իրանից եկած մի տղայի հետ։ Թուրքերը այս ճամբարի ամենաշփվող ազգերից էին։ Մեր խմբում կային թուրք աղջիկներ։ Նրանցից մեկի անունը թարքամանաբար նշանակում էր անձրև, իսկ Իրանից եկած տղայի անունը Մահբուդ էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ այնտեղի ստիմուլյատորները։ Օրինակ մենք այնտեղ կարող էինք զգալ մեզ ինչպես լուսնի վրա կամ առանց ձգողական ուժի։ Մենք պտտվում էինք 360 աստիճանով տարբեր ուղղություններով կամ պտտվում էինք աթոռներին նստած և պետք է գնդակը նետեինք այնպես, որ դիմացինը կարողանա բռնել։ Մենք ներկայացրել էինք Հայաստանը մի պարով և մեր նկարը հայտնվել էր նրանց ինստագրամի էջում: Ճամբարի փակումից հետո մեկ օր ավել մնացինք Իզմիրում և գնացինք Էգեյան ծով: Այդ ծովում մենք ափից շատ էինք հեռացել, բայց ջուրը շատ քիչ էր, իսկ սահմանի մոտ ջուրը մարդկանց չէր ծածկում, և մարդիկ անցնում էին այդ սահմանը: Մենք ջրի մեջից հետաքրքիր խեցիներ էինք գտնում՝ տարբեր չափերի և տարբեր գույների: Մենք նաև փորձեցինք թուրքական պաղպաղակ, այն շատ համեղ էր, և ես կառաջարկեմ, որ եթե Թուրքիա գնաք անպայման փորձեք: Երեկոյան մենք գնացինք Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայան և այդտեղից դեպի Հայաստան թռիչքի ժամանակ հանդիպեցինք մեր դպրոցի ուսուցիչներին, ովքեր նույն ինքնաթիռով գալիս էին Հայաստան: Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը: Այն շատ հետաքրքիր էր, և ես լավ ժամանակ անցկացրեցի այնտեղ:

Տիգրան Սերոբյան, 9-րդ դասարան