25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տիեզերագիտական իմ ամառը

Ես Իզմիր 2017-ի ճամբարականներից մեկն էի: Ինձ համար ճամբարը շատ հետաքրքիր էր. այն ինձ  մեծ փորձ տվեց: Առաջին օրը մեզ բաժանեցին ըստ արեգակնային համակարգի թիմերի: Ես Մերկուրի թիմից էի ու հենց առաջին օրը սկսեցինք ծանոթանալ այլ երկրներից և հենց Թուրքիայից ժամանած սովորողների հետ:

Իզմիրի ճամբարում սովորեցի պատրաստել հրթիռների փոքրիկ մոդելներ, կատարել թիմային աշխատանք, շփվել ամենատարբեր բնավորության տեր մարդկանց հետ, արտահայտել սեփական կարծիքը՝՝շ օգտագործելով այլ լեզուներից ստացած հմտությունները. կրթահամալիրում մենք ավելի շատ գրական անգլերենն էինք օգտագործում, իսկ այստեղ սովորեցի կիրառել  նաև խոսակցական անգլերենը: Սովորողները, ում բաժանել էին թիմերի, ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, մենք ունեինք մեր հստակ ժամատախտակը, մեր ազատ ժամանակը, իսկ ուսուցիչները շատ լավն էին ու անում էին ամեն ինչ, որպեսզի մեր օրակարգը լինի հագեցած ու հետաքրքիր և դա իրենց մոտ ստացվում էր: Մենք այստեղ 7 օր անցկացրեցինք առանց համացանցի  և դա այդքան էլ սարսափելի չէր, համացանցի համար ժամանակ էլ չէր մնում, նույնիսկ ծուլանում էինք զանգահարել մեր ծնողներին, քանի որ օրվա վերջում շատ հոգնած էինք լինում:

Շուշան Ադամյան, 11-րդ դասարան