18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շնորհավոր երջանիկ Վարդավառ

Այսօր իմ սիրելի տոներից մեկն է՝ Վարդավառը:

Հայերը Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: Տոնակատարություններից հատկապես ճոխ են եղել և բոլորին մեծ զվարճություն պատճառել Համբարձումն ու Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոները:

Այսօր ամենուր անսովոր ակտիվություն, աշխույժություն է տիրում, բոլորը ուրախ են , ծանոթ անծանոթ միախառնված կարծես մի  մեծ ընտանիք   լինեն :Ես և իմ ընտանիքը նուինպես բացառություն չենք , մենք էլ մեծով — պուճուրով նշեցին Վարդավառը:

Նյութի հեղինակ Տիգրան Հարությունյան: