19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես՝ տիեզերագիտական ճամբարի մասնակից

Իզմիրի Տիեզերական ճամբարը սկսվեց բուռն զգացմունքներով: Օդանավակայանում անկացրած երկար ժամակից հետո, մենք շատ ուրախ և գոհ էինք, քանի որ վերջապես տեղ էինք հասել և զմայլված ծանոթանում էինք ճամբարի կանոններին և շինությանը:
Հաճելի հյուրընկալությունից հետո, դասավորեցինք իրերը և մուտք գործեցինք տիեզերք: Այստեղ մեր ամեն օրը թանկ էր: Մեր օրերը այնքան հագեցած էին, որ նույնիսկ չէինք հասցնում մտածել համացանցի մասին:
Բացի գիտելիքից և հաճույքից, որը մեզ տվեց ճամբարը, մենք ստացանք նաև ավելի մեծ նվեր՝ նոր ընկերներ: Այս տարի ճամբար էին եկել սովորողների խմբեր  հինգ տարբեր երկրներից: Մենք ծանոթացանք բուլղարացիների, հույների, իրանցի մի շատ խելացի տղայի և ընկերասեր թուրքերի հետ, որոնք իմիջիայլոց շատ ուրախ էին, որ ձեռք են բերել հայ ընկերներ, մենք՝ նույնպես:
Կարդալով, փորձարկելով և աշխատեցնելով՝ քայլեցինք  տիեզերքում, կառավարեցինք մի ամբողջ տիեզերանավ, դարձանք իրական տիեզերագնացներ, կերանք տիեզերական առողջ սնունդ և այլն:
Այս օրերը ես երբեք չեմ մոռանա:
Շնորհակալ ենք:

Դավիթ Առաքելյան, 8-րդ դասարան