29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ». մամլո ասուլիս

Այսօր կրթահամալիրում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին պատասխանեցին համատեղ գործընկերությանը վերաբերող հարցերին, խոսեցին նոր ու հետաքրքիր նախագծերի մասին՝ ամփոփելով նաև պլեներային շաբաթը։ Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի և Ախալքալաքի՝  Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի մանկավարժներն ու սովորողները։ 

Հիշեցնենք, որ  վերջիններս «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ.

ծրագրով, Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլիի ղեկավարությամբ, հունիսի 13-17-ը մասնակցում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Բանգլադեշյան պլեներ» հանրակրթական ստուգատես-փառատոնին:

Ասուլիսի մանրամասները կարող եք ընթերցել  Լրագրողական ակումբի բլոգում։

Ֆոտոշարքը՝ Սեբաստացի TV կայքում։