29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հասարակության կարծիքը

marՀասարակությունը ինձ վնասում է, քանի որ ես շատ եմ ուշադրություն դարձնում հասարակության անդամների կարծիքների վրա։ Ինձ համար կարևոր է հասարակության կարծիքը, երբեմն նաև իմ կարծիքից շատ։ Եթե ես պետք է որոշում կայացնեմ, նախ մտածում է ,թե ինչպես կարձագանքի հասարակությունը։ Սակայն վերջերս սկսել եմ շատ կարևորություն չտալ հասարակությանը։ Բայց ես մտածում եմ, որ ինչ-որ չափով հասարակության կարծիքը կարևոր է, քանի որ եթե ոչ ոքի կարծիքը հաշվի չառնես, կստացվի, որ դու ապրում ես միայն քեզ համար։ Պետք է ուշադրություն դարձնել միայն լավ կարծիքների վրա, իսկ վատերը կամ պետք  է շտկել կամ էլ՝ պարզապես անտեսել։

Նյութը նաև կարող եք կարդալ Մարինե Իշխանյանի բլոգում: