25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Համի ուժը ճամբարային խոհանոցում

Լրագրողների ճամբարային ջոկատում, ինչպես միշտ, աշխույժ ու ստեղծարար, աշխատանքային մթնոլորտ է տիրում։ Այս խմբում, իսկապես, յուրաքանչյուրն ունի իր կարևոր դերը, անելիքը, մոտեցումը, և, ի վերջո, ամենակարևորը՝ անհատականությունը։

Այսօր Սննդի սպասարկումը՝ որպես տեխնոլոգիական կարողությունների դրսևորում ժամին խոհանոցը մեր ջոկատի տրամադրության ներքո էր գտնվում։ Քանի որ սպասում էինք մեր պատվավոր հյուրերին՝ «Վան» ազգագրական երգի-պարի համույթին,  որոշեցինք տարբերվել՝ պատրաստելով միայն հայկական խոհանոցի ավանդական ուտեստներ։ Նախապես սովորողների ցանկությամբ ընտրեցինք ուտեստների տեսակները, որոնք հարմար էր պատրաստել և հյուրասիրել։ Իսկ․  թե ինչպես դիմավորեցինք մեր հյուրերին, ինչպես անցավ հանդիպման ընթացքը, կտեղեկանաք սովորողների լուսաբանումներից։

Հ․գ․՝ բավական համարձակ քայլ էր առաջին անգամ ավանդական հալվա պատրաստելը։ Շնորհակալ եմ իմ խմբի սովորողներին, իրենց պարուսույցին՝ Սաշա Սարգսյանին, որ ամբողջ ընթացքում խոհանոցում ուրախ, երաժշտական-պարային մթնոլորտ էին ապահովում, առանց որի ոչ հալվան կստացվեր, ոչ էլ համի ուժը տեղին կլիներ հյուրասիրության սեղանին։

  [huge_it_slider id=”2″]