24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Շրջիկ լրատու»-ն ճամբարային ջոկատներում

«Շրջիկ լրատու» նախագծի այսօրվա պատասխանատուներն են Մարինե Իշխանյանը և Մանե Բարսեղյանը:

Կազմ-պատրաստ՝ զինված բեյջերով ու թղթով, սկսեցինք շրջել ճամբարային տարբեր ջոկատներով և տեսնել, թե ինչ նախագծային աշխատանքներով են զբաղված: Դե, իհարկե, առաջինը սկսեցինք Լրագրողական ակումբի ջոկատից: Այստեղ, կարելի է ասել, սովորողները տարաբնույթ աշխատանքներով էին զբաղված։ Մի մասը գորգագործության դասին թղթի վրա արված էսքիզը տպեց կտորի վրա, որպեսզի աշխատեն, սովորողների մյուս մասն էլ զբաղված էր հայկական զարդանախշերով կարպետ գործելով: Ապա մեր խումբը բրուտանոցում ավարտին հասցրեց սկսած աշխատանքները: Ի դեպ, քանի որ վաղը մեր ջոկատում հանդիպում-բաց դաս է սպասվում «Վան» ազգարական երգի-պարի խմբի հետ, մենք պատրաստվում էինք՝ նորից հիշելով ազգային երգերն ու պարերը, կոմիտասյան տասը երգերը:

Քանի որ սկսվել է «Թարգմանչական ստուգատեսը», ընկեր Ալլայի և ընկեր Լուսինեի ջոկատները թարգմանություն էին անում անգլերենից և ռուսերենից, իսկ ընկեր Անուշի ջոկատում արդեն ստուգատեսի հայտերն էին լրացնում: Ընկեր Հերմինեի ջոկատը ավարտել էր իր աշխատանքները, այդ պատճառով ինտելեկտուալ խաղեր էին խաղում: Երևի թե ամենահետաքրքիր մթնոլորտը ընկեր Լիլիթի ջոկատում էր, նրանք բատիկա ներկերով կտորի վրա իրենց ջոկատի դրոշն էին պատկերում: Ընկեր Էմանուելն էլ աշխարհագրական մենամարտեր դասի շրջանակում շատ հետաքրքիր ու պատկերավոր կերպով բացատրում էր մոլորակների մասին։

Հեղինակ՝ Մարնե Իշխանյան։