20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լրագրողական ակումբի հյուրն է «Վան» ազգագրական երգի-պարի համույթը. ստուգատեսային համագործակցություն

Լրագրողական ակումբի հյուրն է (ՀՊՃՀ) Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական երգի-պարի համույթը, գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Հովհաննիսյան։

Հանդիպման օրը՝ հունիսի 6,  ժամը՝ 13:00-14:30:

Հանդիպման վայրը՝ Մարմարյա սրահ։

Ծրագրում՝

  1. «Վան» համույթի դիմավորում ազգային երգ ու պարով։
  2. Հյուրասիրություն- սննդի կազմակերպումը՝ որպես ինքնասպասարկում, տեխնոլոգիական կարողությունների ցուցադրում։
  3. Ազգագրական երգ ու պարի ուսուցման բաց դաս․ պատրաստվում ենք նաև  «Հակաբացիլ Կոմիտաս 2017» ֆլեշմոբին։

Մասնակիցներ՝

  1. Լիլիթ Մադոյանի ճամբարային ջոկատի սովորողներ
  2. Սիրով հրավիրում ենք նաև կրթահամալիրի դասավանդողներին, սովորողներին, ովքեր կցանկանան ճամբարային իրենց օրը հետաքրքիր և բովանդակալից դարձնել մեզ հետ։