24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երրորդ օրը

Մեր երրորդ օրը`մայիսի31-ը  սկսեցինք բացօթյա պարատունով: Այնուհետև հավաքվեցինք քիմիայի լաբորատորիայում,ծանոթացանք դասացուցակին և գնացինք միջին դպրոցի ակումբ սեղանի խաղեր խաղալու: Մինչ մենք խաղում էինք սեղանի խաղեր տղաները խաղում էին ֆուտբոլ: Հետո ընկեր Հերմինեի ջոկատի հետ` ընկեր Էմանուելի ղեկավարությամբ մասնակցեցինք բնագիտական ինտելեկտուալ խաղի: Խաղը ավարտվեց 8-5 հաշվով: Ընդմիջումից հետո կատարեցինք մի փոքր քննարկում և շարունակեցինք սեղանի խաղերը: Շատ ուրախ և զվարճալի օր էր: