20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երկրորդ օր

Մեր ճամբարային երկրորդ օրը՝մայիսի 30-ը սկսեցինք մարզադաշտում՝ արեցինք առավոտյան մարզանք,անց կացրինք տարբեր սպորտային խաղեր,հետո գնացինք քիմիայի լաբորատորիա ,նախապատրաստեցինք մեր փորձերը <<Սովորող-սովորեցնող>նախագծի շրջանակում:Միջին դպրոցի ակումբում խաղացինք տարբեր սեղանի խաղեր և ժամը 11-ին ինչպես միշտ ընդունեցինք Գոհար Եղոյանին և 5-րդ դասարանի սովորողներին քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում,կատարեցինք փորձեր,ցույց տվեցինք մեր նկարահանած ֆիլմը՝Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում:Ընդմիջումից հետո սպորտային ժամին խաղացինք բասկետբոլ:

Մանրամասն դիտեք Մանե Գյոզալյանի բլոգում