29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային ճամբարի առաջին օրը:

Այսօր մեկնարկվեց ամառային ճամբարի առաջին օրը: Դե իհարկե ճամբարը  չէր կայանա, առանց հետաքրքիր խաղերի և զվարճանքների: Մենք այսօր որոշեցինք խոսել մեր հետագա պլանների մասին: Ուզում ենք, որպեսզի մեր միասին անցկացրած օրերը դարձնենք է՛լ  ավելի գունեղ և ուրախ:Նաև այսօր մեր ջոկատից՝ Արսենը և Տիգրանը մեզ սովորեցրին նոր պար, որը կոչվում է <<Սղերդի Քոչարի>>: Ուզում ենք այս պարը ներկայացնել մեդիաուրբաթին: Առաջին օրը շատ հետաքրքրիր էր : Ե՛վ խաղացինք, և՛ պարեցինք և իհարկե պիցցա պատրաստեցինք: Դե ինչ մնաց մեզ…  սպասել վաղվա օրվան: