24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Զանգվի մաքրման աշխատանքները շարունակվում են…

«Գետը քաղաքում» նախագիծ

Այսօր՝ Մայիսյան հավաքի 4-րդ օրը, հեծանվաերթով եղանք Փարաքար գյուղի տարածքով հոսող Զանգվի Շադրլու ջրանցքում: Իրականացրեցինք ջրանցքի ափամերձ հատվածների մաքրում, փորձեցինք աշխատանքներում ներառել գյուղի բնակիչներին: Հեծանվաերթին և մաքրման աշխատանքներին մեզ էր միացել նաև սեբաստացի ծնող, ով ասաց, որ հետագայում նույնպես կմիանա աշխատանքներին:

Անծանոթ անցորդը, ով պարզապես մոտեցավ հյուրասիրություն անելու, տեղյակ էր, որ նախաձեռնությունը կրթահամալիրինն է, ծանոթ էր նախագծին:

Տեսանյութը՝ այստեղ: